19.05.2017|
01:08
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանի առաջին նիստում ավանդական ելույթն ունեցավ, որ առավել ծրագրային էր, քան պաշտոնակալության ելույթը: Երևի տարիների մեջ կուտակվել էր ասելիքը ու պիտի հնչեր մի կառույցում, որ ստանձնելու է կառավարումը: Պետական քաղաքականության չհիշատակված ուղղություն չմնաց: